Currency:   AMD EUR USD

Սիրելի բարեկամներ, այսօր, երբ ստիպված ենք մնալ տանը, կարելի է նաև մեր ազատ ժամանակը գրքին տրամադրել։ Եվ քանի որ հնարավոր չէ այցելել գրախանութներ, մենք առաջարկում ենք Ձեզ «Անկյունաքար» հրատարակչության գրքերը Հայփոստի միջոցով։ Ընտրված գրքի համար վճարումը կարելի է կատարել առցանց՝ սեղմելով «Add to cart» կոճակը և հետևել ցուցումներին։ Պատվերը փոստատարը կհասցնի Ձեր բնակարան։

BooksFromArmenia.com կայքը կարող է դառնալ Ձեր լավագույն բարեկամը՝ Հայաստանի և հայ մշակույթի հետ ծանոթանալու համար։ Ավելի մանրամասն մեր առաքելության մասին կարդացե՛ք այստեղ։

BooksFromArmenia.com may become your best friend for knowing Armenia and Armenian culture. Read more about our mission here.

Сайт BooksFromArmenia.com может стать Вашим лучшим другом для знакомства с Арменией и Армянской культурой. Более подробно о нашей миссии читайте здесь.

Recently Published Books


«Ֆիզիկա և փիլիսոփայություն»
Վերներ Հայզենբերգ, «Ֆիզիկա և փիլիսոփայություն»
(թարգմանությունը գերմաներենից՝ Աշոտ Գրիգորյանի)
Լույս է տեսնում Անկյունաքար հրատարակչության «Գիտության դասականներ» մատենաշարով

Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիրներից մեկի՝ ֆիզիկոս Վերներ Հայզենբերգի «Ֆիզիկա և փիլիսոփայություն» հայտնի աշխատությունը առաջին անգամ լույս է տեսնում հայերեն թարգմանությամբ։ Հրատարակությունն առանձնահատուկը է նաև, քանի որ ներառում է ծավալուն վերջաբան, որը ինքնին առանձին գիտական հետազոտություն է։ Այս գիրքը հասցեագրված է առաջին հերթին երիտասարդ գիտնականներին, թեև անտարբեր չի թողնի ոչ մի մտածող անհատի՝ անկախ տարիքից։

Werner Heisenberg
Physics and Philosophy (translated from German in Armenian, aftrerword and annotations by Ashot Grigoryan)

ISBN 978-9939-850-28-3
14/21
333 p
600 g
Hardcover


ENGLISH - ARMENIAN CONTEMPORARY DICTIONARY (hardback), 115 000 references, second, revised edition
Խաչիկ Գրիգորյան
Զարուհի Գրիգորյան
ԱՆԳԼԵՐԵն-ՀԱՅԵՐԵՆ ԱՐԴԻ ԲԱՌԱՐԱՆ, 115 000 բառ (կոշտ կազմ),
Երկրորդ, լրամշակված հրատ.։
ISBN: 978-9939-850-06-1
1800 g
Hardcover
16/24
990 p

ԱՐԴԻ ԲԱՌԱՐԱՆ-ը պարունակում է անգլերեն լեզվի ողջ բառապաշարը,
- շուրջ 200 գիտակարգի, այդ թվում նաև նորագույն գիտատեխնիկական, ամենակիրառական եզրույթները,
- բազմաթիվ հապավումներ, հոմանիշներ, դարձվածքներ և կայուն կապակցություններ,
- գլխաբառերի վերաբերյալ քերականական ծավալուն տեղեկություններ,
- աշխարհագրական անվանումներ,
-նորնստեղծ մասնագիտական եզրեր/տերմիններ,
- բուսանուններ և կենդանիների անուններ՝ իրենց լատիներեն կարգաբաշխական անվանումներով։

We would like to present our newly-published English-Armenian Contemporary Dictionary which is the largest English-Armenain dictionary available now. It reflects the contemporary state of the English and the Armenian languages and is meant to facilitate the translation of texts from English into correct and fluent Armenian. Such a reference tool has long been a necessity not only for Armenian-speaking readers, but also for Armenologists, linguists and everyone, making use of these two languages. The dictionary was published in late 2014. It includes over 115 000 entries. Apart from general vocabulary, the dictionary presents spoken, literary, technical-occupational entries with corresponding stylistic labels.


Ֆրանս-Աֆրիկյան պիեսներ Pièces franco-africaines.
Ֆրանս-Աֆրիկյան պիեսներ
Pièces franco-africaines.

Էրվե Վեգբոմ, Բրիս Բոնու, Բեռնար Ռնու «Ծովանցում»/ «Traversées» (թարգմ. Գ. Ջանիկյան),
Քոֆի Քվայուլե «Նեմա»/ «Nema» (թարգմ. Զ. Գրիգորյան),
Պենդա Դիուֆ «Փոշին» / «Poussière» (թարգմ. Թ. Վարդանյան),
Ակիմ Բա «Քրտնատապ» / «A bout de sueurs» (թարգմ. Գ. Ջանիկյան),
Բարրի Մումինի «Պատմության դատաստանը» (թարգմ. Գ. Ջանիկյան),

Խմբագիրներ՝ Լ. Աբգարյան, Ա. Ջանիկյան

ISBN 978-9939-850-42-9
15/21
326 p
700 g
Hardcover


Սողոմոնի Գրքերի Մեկնությունը
ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ Սողոմոնի Գրքերի Մեկնությունը
(Թարգմ. գրաբարից՝ Խաչիկ Գրիգորյանի)
Commentaries the Books of Solomon
(Translated from Grabar into Modern Armenian by Khachik Grigoryan).

Անկյունաքար - 2009
ISBN: 99941-800-3-X
500 g
Hardcover
14/21
292 p

Գրքում ընդգրկված են Տաթևացու (1346-1409) հեղինակած Սողոմոնի Առակների, Ժողովողի, Իմաստության և Երգ Երգոցի մեկնությունները, որոնք հայ մեկնողական գրականության լավագույն նմուշներից են։ Նշանավոր հայ աստվածաբանի, փիլիսոփայի, մանկավարժի և եկեղեցական գործչի այս ժողովածուում արծարծված են կարևոր բարոյական, աստվածաբանական, փիլիսոփայական խնդիրներ՝ ներկայացված հարց ու պատասխանի ձևով։ Այս գործերը առաջին անգամ են լույս տեսնում ժամանակակից հայերենով։

Literature, Criticism, Memoir Reference books: Dictionaries, Encyclopedias, Phrasebooks Linguistics, Armenology Armenian Genocide, Armenian Question Archaeology Theology, Religion, Philosophy Art, Culture, Architecture, Photo, Book-albums Natural Science, Technics, Economics Tourism, Map, Atlas, Souvenir, CD, DVD, E-Books Pedagogy, Study Aid, Education Music, Dance, Folklore, Ethnography ZARUK Designs