Warning message

The subscription service is currently unavailable. Please try again later.

Խոսրովիկ Թարգմանիչ, «Դավանական Երկեր» (ռուսերեն)

Ankyunacar Publishing, 2016 April

Խոսրովիկ Թարգմանիչը (7-8-րդ դդ.) իր ժամանակի քրիստոնյա մեծագույն դավանաբաններից և Հայ Եկեղեցու մեծագույն աստվածաբաններից մեկն է։ 

Գրքի մեջ ամփոփված են հեղինակի հինգ նամակները տարբեր անձանց, որտեղ դրված և լուծված են գործնականում բոլոր քրիստոսաբանական հարցերը. Քրիստոսի մեկ թե՞ երկու բնություն, արդյո՞ք Քրիստոս մարդկային անձ է, չարչարելի՞ է արդյոք Քրիստոսի մարմինը, մահկանացու՞ է արդյոք Քրիստոսի մարմինը, ապականացու՞ է արդյոք Քրիստոսի մարմինը և այլն։ Եվ որ ավելի մեծացնում է գրքի արժեքը, հայրաբանական աստվածաբանական տերմինների հստակ և միարժեք համապատասխանեցումն է փիլիսոփայական տերմինների հետ, հարցեր, որոնք մինչև այժմ վեճերի առարկա են մասնագետների և աստվածաբանությամբ հետաքրքրվողների համար։

Գրքի այս հատկությունները այն եզակի են դարձնում ոչ միայն իր ժամանակի քրիստոսաբանական գրականության շրջանում, այլև նույնիսկ մեր ժամանակների համար, և ոչ միայն Հայ Եկեղեցու համար, այլև բոլոր քրիստոնեական եկեղեցիների համար։

Գիրքը մինչև այժմ հայտնի չէր նրանց համար, ովքեր չէին կարող կարդալ այն գրաբարով։ Սա գրքի առաջին թարգմանությունն է հայերենից բացի այլ լեզվի։

Նախատեսված է ռուսերենով կարդացող մեր հայրենակիցների, ինչպես նաև բոլոր այն ռուսալեզու ընթերցողների համար, ովքեր ցանկանում են Հայ Եկեղեցու մասին ունենալ խորը գիտելիքներ ոչ թե կողմնակի աղբյուրներից, այլ ուղղակի սկզբնաղբյուրներից։ 

Գիրքը կարելի է ձեռք բերել հետևյալ հղմանը հետևելով. BooksFromArmenia.com