Ներսես Լամբրոնացի «Տասներկու մարգարեների մեկնությունը»
Հնատիպ գրքերի սիրահարները, Հայերենի և Հայ աստվածաբանության մասնագետները հրաշալի հնարավորություն ունեն ձեռք բերելու 12-րդ դարի նշանավոր հայ աստվածաբանի գիրքը, որը հրատարակվել է 1826 թ. Կոստանդնուպոլսում։ Հեղինակը, Ներսես Լամբրոնացին (1153-1198 թթ.) Հայոց Եկեղեցու նշանավոր գործիչ է, ով ապրել է Կիլիկյան Հայաստանում և խաղացել զգալի դեր եկեղեցական կյանքում։ Նա Լատին և Հայ, ինչպես նաև Հույն Ուղղափառ և Հայ եկեղեցիների միաբանության առաջամարտիկներից էր։ Բացի Աստվածաշնչի տեքստի մեկնաբանության, որը համաձայն է Հայոց Եկեղեցու մոտեցմանը, Լամբրոնացու գործը հետաքրքիր է նաև եկեղեցիների միության իր մոտեցումների տեսակետից։ Լամբրոնացին եկեղեցիների միությունը սերտորեն կապում է Խաղաղության հետ, ինչը Քրիսոսի պատգամն էր։
Այս հրատարակությունը ունի նաև նախաբան Լամբրոնացու, իր ժամանակի և ժառանգության մասին, որը գրել է Ադամ քահանա Մակարյանը։
Լամբրոնացու այս կարևոր գրքի հարատարակությունը նախաձեռնել և իրագործել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը՝ նպատակ ունենալով նպաստել Աստվածաշնչային տեքստերի հետազոտությունը, օգտվելու մեր միջնադարյան հայրերի աստվածաշնչային ընկալումներից։ Այս նմանատիպ հրատարակությունը կազմակերպելու մեկ ուրիշ կարևոր նպատակն գրասերներին, մասնագետներին և գրադարաններին մատչելի դարձնել 19-րդ դարի այս հազվագյուտ գիրքը։
Գիրքը կարելի է ձեռք բերել, այցելելով http://booksfromarmenia.com/item.php?item_id=1283&cur=USD
- admin's blog
- Log in or register to post comments