Կարապետ եպս. Տեր-Մկրտչյան «Սուրբ մյուռոնի օրհնությունը»

Վաստակաշատ հայագետ, վաստակավոր գործիչ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի «Սբ. Մյուռոնի օրհնությունը» եզակի աշխատություն է, որն այսօր էլ պահպանել է իր արդիականությունը։ Աշխատությունն այն բացառիկ ուսումնասիրությունների շարքին է պատկանում, որոնցում առկա են և՛ գիտական, և՛ հանրամատչելիության սկզբունքները։ Սրբալույս Մյուռոնը որպես Սուրբ Հոգու շնորհների բաշխման և միաժամանակ հայի ինքնության կարևորագույն բաղադրիչ, մեծ տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի կյանքում։ Ուստի կարևոր է, որ այս աշխատությունը ոչ միայն վերահրատարակվի, այլև՝ թարգմանվի օտար լեզուներով։

Տեղին է հիշել երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի խոսքը. «Մենք հավատում ենք, որ այս օրհնված Մյուռոնի ամեն մի կաթիլի մեջ շողում է մի ճառագայթ աստվածային փառաց լույսից, քանի որ ամեն անգամ նոր Մյուռոնի մեջ խառնվում է հին Մյուռոն։ Ամեն նոր օրհնված Մյուռոնի մեջ կա մի մասնիկ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրհնած առաջին Մյուռոնից»։

Մեր օրերում բազմաթիվ են Սրբալույս Մյուռոնի պատրաստման և օրհնության կանոնների վերաբերյալ տարածավալ աշխատություններն ու ուսումնասիրությունները, որոնք սակայն 20-րդ դարասկզբին մեծ թիվ չէին կազմում։

Այս առումով Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի 20-րդ դարասկզբին հրատարակված երկը փոքրածավալ, սակայն ամենաընդգրկուն ուսումնասիրությունն էր։

Գրիք տեքստը գրված է երեք լեզվով. հայերեն, անգլերեն և ռուսերեն

Գիրքը կարելի է ձեռք բերել հետևյալ հղման միջոցով. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1187