Հայկական հմայական պահպանակները XVIII-XX դդ

Աստղիկ Իսրայելյանի «Հայկական հմայական պահպանակները XVIII-XX դդ» աշխատությունը ներկայացնում է Հայաստանի պատմության թանգարանի  XVIII-XX դդ. հմայական պահպանակների հարուստ ժողովածուն, որոնք ամենատարբեր գործառույթներ են ունեցել և ունեն։ Սա հայկական հմայիլներին նվիրված եզակի ուսումնասիրություն է, առաջին փորձն է դրանք վերլուծելու և բացահայտելու՝ ըստ էության. ինչ կիրառության ձևեր են ունեցել հմայիլները առօրիայում և ծեսերում, ինչ կապեր են ունեցել տարբեր պաշտամունքների և ժողովրդական հավատալիքների հետ։ «Հայկական հմայական պահպանակները XVIII-XX դդ» գրքի առաջին բաժինը նվիրված է հմայական պահպանակներին (11-26 էջ.), հաջորդ բաժինները ներկայացնում է կանանց հմայական պահպանակները (27-43 էջ.), մանկական հմայիլները (44-56 էջ.)։ Մեկ առանձին գլուխ նվիրված է կենդանիների հմայակներին (57-62 էջ.)։ Աշխատությունը եզրափակում է Հայաստանի պատմության թանգարանի հմայական պահպանակների ցուցակը։ Այս գիրքը, անկասկած, ուշագրավ է ազգագրագետների, հնագետների, մշակութաբանների, արվեստի տեսաբանների և առհասարակ հայկական ժողովրդական ավանդույթներով ու սովորություններով հետաքրքրվողների համար։  

http://booksfromarmenia.com/item.php?item_id=1031

 

Blog Tags: