Սիմվոլիզմը և Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը, Արարատ Աղասյան

Մենագրությունը նվիրված է XX դարի խոշորագույն հայ նկարիչներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի ստեղծագործության վաղ, սիմվոլիստական շրջանին։ Այդ ժամանակաշրջանի Սարյանի հիմնական ստեղծագործությունների մանրամասն և համակողմանի վերլուծության արդյունքում բացահայտված են նրա արվեստին ամենաբնորոշ ձևա-ոճական և գաղափարա-պատկերային առանձնահատկությունները։ Վարպետի վաղ ստեղծագործությունը դիտարկված է ժամանակաշրջանի լայն պատմա-մշակութային խորապատկերի վրա, և նրա առանձին ստեղծագործություններ ցույց են տրված XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուս և արևմտաեվրոպական նկարիչ-սիմվոլիստների գործերի հետ համեմատության մեջ։ Մենագրության մեջ արտացոլվել են Սարյանի մասին կարծիքները, որոնք արտահայտել են հայտնի քննադատները, գրականության և արվեստի գործիչները։

Գիրքը նախատեսված է մասնագետների և նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայ գեղանկարչության պատմությամբ։

Գիրքը գրված է ռուսերեն լեզվով, Սարյանի բազմաթիվ նկարների լուսանկարներով։

Ձեռք բերելու համար այցելեք http://booksfromarmenia.com/item.php?item_id=988։