Warning message

The subscription service is currently unavailable. Please try again later.

Սբ. Գրիգոր Տաթևացի, հռչակավոր հայ աստվածաբան, հրատարակված է անգլերեն լեզվով

Սբ. Գրիգոր Տաթևացի, «Սողոմոնի Գրքերի մեկնությունը», Անկյունաքար հրատարակչություն, անգլերեն լեզվով

Այս գիրքը ձեռք բերելու համար այցելե՛ք BooksFromArmenia կայքը

Սուրբ Գրիգոր Տաթևացին (1346-1409) խոշորագույն հայ աստվածբաններից մեկն է, թողել է զգալի հետք թե՛ Հայոց եկեղեցու, և թե՛ նրա աստվածաբանության մեջ։ Ահա թե ինչու նա սրբադասվել է Հայ եկեղեցու կողմից։ Նա նաև մեծ փիլիսոփա և մանկավարժ էր։ Սբ. Գրիգոր Տաթևացին ղեկավարել է Տաթևի համալսարանը, որը գտնվում էր Սյունիքի մարզում։ Համալսարանում գործավող շատ դասագրքեր գրվել են հենց իր՝ Գրիգոր Տաթևացու կողմից։ Դրանցից որոշները այսօր էլ են գործածվում  Հայաստանի հոգևոր ճեմարաններում։

Սբ. Գրիգոր Տաթևացին թողել է ընդարձակ աստվածաբանական ժառանգություն։ Իր գրքերի թվում են «Գիրք Հարցմանցը», «Ամառան և Ձմեռան քարոզգրքերը», «Ոսկեփորիկը» և բազմաթիվ մեկնություններ։ 

Այս հրատարակության մեջ հավաքված են Սողոմոնի գրքերի՝ Առակների, Ժողովողի, Իմաստության և Երգ երգոցի մեկնությունները։ 

Սբ. Գրիգոր Տաթևացին լայնորեն օգտվել է իր նախորդների՝ Վարդան Արևելցու, Ներսես Լամբրոնացու և մյուսների մեկնություններից։ Նա նաև բազմաթիվ հղումներ է տալիս այն փիլիսոփաների և աստվածաբանների գործերին, որոնք խորությամբ ուսումնասիրվել են Տաթևի համալսարանում։

Հեղինակը շատ ուշադրություն է դարձնում Սողոմոնի գրքերի, ինչպես նաև Աստվածաշնչի այլ գրքերի տեքստում առկա հակադրությունների լուծմանը։ Նա հաճախ ընդգծում է որ տվյալ նախադասության իմաստը հնարավոր չէ հասկանալ առանց համատեքստի ճշգրիտ ընկալման, և ցույց է տալիս այդ վերլուծության գերազանց օրինակներ։

Սա Տաթևացու՝ Սողմոնի Գրքերի Մեկնության առաջին անգլերեն թարգմանությունն է և կատարված է գրաբար բնագրից։