Currency:   AMD EUR USD

Large image
Item number: 100250
Title: «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը»
Author: Աշոտ Հովհաննիսյան
Language: Armenian
Publication date: 2016
Publisher: The Ashot Johannissyan Research Institute in the Humanities

Price: 11200 AMD

Add to cart
Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը «Ներքին գրոց» մատենաշարով լույս է ընծայել Աշոտ Հովհաննիսյանի «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» գիրքը։
Aschot Johannissjan "Israel Ory und die Armenische Befreiungsidee"
Ashot Hovhannisyan "Israel Ori and the Armenian Liberation Idea"

ISBN 978-9939-1-0315-0
1250 g
Soft cover
16/23
760 p

Գիրքը պատմաբան և քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝1913 թ. Մյունխենում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունն է՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով։
Գիրքը համալրված է Հովհաննիսյանի աշխատանքային նոթերով, ինչպես նաև ծավալուն ծանոթագրություններով, որոնք թույլ են տալիս տեսնել ավարտաճառի զարգացումն ընդհուպ մինչև նրա երկհատոր ուսումնասիրությունը՝ «ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ»։
Գրքում հրատարակված են նաև Հովհաննիսյանի գերմանացի պրոֆեսորների կարծիքներն իրենց ուսանողի ավարտաճառի մասին, ինչպե նաև ավելի ուշ՝ 1955 թ. նույն թեմայով Երևանում պաշտպանած իր դոկտորական ատենախոսության առիթով ասված ճառը։
Գիրքն ամփոփում է Հովհաննիսյանի կյանքի ու գործի մասին Վարդան Ազատյանի ուսումնասիրությունը։

«Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի» «Ներքին գրոց» մատենաշարը ներկայացնում է 19-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ ընկած ժամանակամիջոցում գլխավորապես եվրոպական համալսարաններն ավարտած հայ ուսանողների այն ավարտաճառերը, որոնք վերաբերում են հումանիտար և հասարակական գիտություններին։ Այդ ավարտաճառերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը ոչ այնքան նպատակ ունեն փաստական նորույթ մտցնել համապատասխան գիտակարգի մեջ, որքան վերաբացահայտել հայ մտավորական պատմության այն դրվագները, որոնք կայացել են այլության մեջ։ 
Literature, Criticism, Memoir Children's books, Children's songs, Games Reference books: Dictionaries, Encyclopedias, Phrasebooks Linguistics, Armenology Armenian Genocide, Armenian Question Archaeology History, Archive, Memoir Theology, Religion, Philosophy Social sciences: Politology, Sociology, Economics, Psychology, Law Art, Culture, Architecture, Photo, Book-albums Natural Science, Technics Tourism, Map, Atlas, Souvenir, CD, DVD, E-Books Periodicals Pedagogy, Study Aid, Education Cuisine, Health, Miscellaneous Music, Dance, Folklore, Ethnography ZARUK Designs