Անդրադարձներ Հայաստանի եւ Քրիստոնյա Արեւելքի մասին. Ուսումնասիրություններ ի պատիվ Վրեժ Ներսիսյանի

 

Գրադարանավար գիտնականների մեջ, գիտնական գրադարանավարների մեջ

Այս հատորը նվիրված է Ներսես ավագ քահանա Ներսիսյանին (Վրեժ Ներսիսյան), ով միջազգային հեղինակություն է քրիստոնյա Միջին Արևելքի հարցերում և Բրիտանական գրադարանի քրիստոնյա Արևելքի բաժնի նախկին ղեկավար ավելի քան երեսուն տարի։ Նա Հայոց Եկեղեցու ավագ քահանա է Լոնդոնում, և շատերի գործընկերը, ղեկավարը կամ ընկերը։ Նրա աշխատուղին որպես գիտնական, հոգևորական և ընտանիքի հայր անցնում է Հնդկաստանով, միջին արևելքով և Անգլիայով։ 

Որպես համակարգող աշխատած իր երկար տարիների ընթացքում նա անխոնջ, ջանասեր աշխատանքի շնորհիվ ոչ միայն հաջողել է շեշտված նոր լիցք հաղորդել Քրիստոնյա Արևելքի մշակույթների ուսումնասիրման մեջ, այլ նաև իր բաժինը դարձրել է միջազգային ուսումնասիրողների կիզակետը։ Նա համակարգել է շատ մեծ հաջողություն վայելած ցուցահանդեսներ Բրիտանական Գրադարանում, ներառյալ եզակի «Քրիստոնյա Արևելքը» (1978), և «Գանձեր Տապանից» (2001)։ Սկզբից ևեթ, երբ նա սկսեց աշխատել Բրիտանական Գրադարանում 1975-ին սկզբում որպես հայկական ձեռագրերի համակարգող, իսկ քիչ անց նաև որպես Քրիստոնյա Միջին Արևելքի բաժնի համակարգող, նրա նպատակն էր «հավաքածուների գանձերը տեսնել ցուցադրված միջազգային ցուցահանդեսներում»։

«Ես ապահովեցի, որ ցանկացած ցուցահանդես նշի գրադարանի հավաքածուները և նշեցի, որ այն ցուցադրվի։ Ես արագացրեցի, ընտրեցի, գրեցի մակագրություններ, ուղարկեցի նյութերը և վերադարձրեցի դրանք։  Այլևս տարբեր հիմնարկներ չեն կարող վկայակոչել իրենց անգիտությունը։ Իմ ամենամեծ ներդրումը Քրիստոնյա արևելքի հավաքածուները աշխարհին ներկայացնելն էր» (Վրեժ Ներսիսյան)։

Այս հատորը նրա 70-ամյակին նվիրված հարգանքի տուրք է և իր եզակի աշխատուղու հիշատակում։ Այս աշխատանքի պատրաստման ընթացքում շատ շուտով պարզ դարձավ, որ հարցազրույցը օգտակար գործիք կլիներ, որպեսզի մենք ծանոթանանք Վրեժ Ներսիսյանի մտածողությանը և կենսագրությանը և լսենք իր կարծիքները այն մասին, թե ինչ հիմնախնդիրներ ունի գիտական աշխարհը Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության հարցում, ինչպես նաև այսօրվա Հայաստանի հիմնախնդիրների մասին։ Նրա ձայնը հնչեղ կերպով լսվում է հարցազրույցի էջերում։

Գրքի հեղինակների թվում են այս ասպարեզի հայտնի գիտնականներ. Եվա Բալիսկա-Վիտակովսկա, Ռոբերտ Ֆենիքս, Սեբաստիան Բրոք, Ռոբերտ Թոմսոն , Ազատ Բոզոյան, Ռայմոնդ Գևորգյան և ուրիշներ, ովքեր ներկայացնում են իրենց նոր գիտական պրպտումները հատուկ Վրեժ Ներսիսյանի պատվին։ Հեղինակների անունները և հոդվածները կարելի է տեսնել այստեղ. http://booksfromarmenia/blog/sites/default/files/toc.pdf։

Գիրքը կարելի է ձեռք բերել մեր կայքից հետևյալ հասցեով. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1422&cur=USD.