Warning message

The subscription service is currently unavailable. Please try again later.

Աշոտ Հովհաննիսյան - Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը

Գիրքը պատմաբան և քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝1913 թ. Մյունխենում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունն է՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով։ 
Գիրքը համալրված է Հովհաննիսյանի աշխատանքային նոթերով, ինչպես նաև ծավալուն ծանոթագրություններով, որոնք թույլ են տալիս տեսնել ավարտաճառի զարգացումն ընդհուպ մինչև նրա երկհատոր ուսումնասիրությունը՝ «ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ»։ 
Գրքում հրատարակված են նաև Հովհաննիսյանի գերմանացի պրոֆեսորների կարծիքներն իրենց ուսանողի ավարտաճառի մասին, ինչպե նաև ավելի ուշ՝ 1955 թ. նույն թեմայով Երևանում պաշտպանած իր դոկտորական ատենախոսության առիթով ասված ճառը։ 
Գիրքն ամփոփում է Հովհաննիսյանի կյանքի ու գործի մասին Վարդան Ազատյանի ուսումնասիրությունը։

«Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի» «ՆԵՐՔԻՆ ԳՐՈՑ» մատենաշարը ներկայացնում է 19-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ ընկած ժամանակամիջոցում գլխավորապես եվրոպական համալսարաններն ավարտած հայ ուսանողների այն ավարտաճառերը, որոնք վերաբերում են հումանիտար և հասարակական գիտություններին։ Այդ ավարտաճառերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը ոչ այնքան նպատակ ունեն փաստական նորույթ մտցնել համապատասխան գիտակարգի մեջ, որքան վերաբացահայտել հայ մտավորական պատմության այն դրվագները, որոնք կայացել են այլության մեջ։​

Գիրքը կարելի է ձեռք բերել առցանց՝ հետևելով հետևյալ հղմանը՝ http://booksfromarmenia.com/item.php?item_id=1497

 

 

Նորա Ն. Ներսեսյան - Որբաքաղաքը

Գիրքը ներկայացնում է Ալեքսանդրապոլի նախկին ցարական ռազմական զորանոցներում տեղակայված ամերիկյան որբանոցների 1919-1931 թթ. պատմությունը։ Բացառիկ այս աշխատությունը հիմնված է տեղական և միջազգային, անտիպ և տպագիր նյութերի վրա։ 
Գիրքը ոչ միայն քննարկում է տասնյակ հազարավոր որբերի պատմությունները, ցնցելով իր հուզական մեծ ալիքով, այլև լույս է սփռում այդ շրջանի պատմական և քաղաքական այն անցքերի վրա, որոնց բովում դաստիարակվում և կրթվում էին որբամանուկները։ «Որբաքաղաքը», որ գտնվում էր ամերիկյան Մերձավորարևելյան նպաստ (ՄԱՆ) կազմակերպության հոգածության ներքո, տրամադրում է մի յուրահատուկ դիտակետ հասկանալու այդ շրջանի Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների քաղաքականությունների բարդ նրբերանգները՝ լծորդված տարածաշրջանում ամերիկյան և թուրքական շահախնդրությունների հետ։ ​

Գիրքը կարելի է ձեռք բերել առցանց՝ հետևելով հետևյալ հղմանը. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1498

Էմանուել Դելլե Պիանե «Պիեսներ»

Թարգմանական գրականությամբ հետաքրքրված հայ ընթերցասերներին և թատերասերներին սպասվում է հաճելի ժամանց։ «Անկյունաքար» հրակտարակչությունը նախաձեռնել է և հայերեն լեզվով առաջին անգամ լույս ընծայել ժամանակակից ֆրանսագիր դրամատուրգ Էմանուել Դելլե Պիանեի «Պիեսնե» ժողովածուն։ Այս հեղինակը շվեյցարական և իտալական ծագումով ֆրանսիացի թատերագիր է, մասնագիտական կրթությունը ստացել է Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում, դասավանդել է Փարիզի Սորբոն-4 համալսարանում: Մի քանի տասնյակ թատերախաղերի հեղինակ է, որոնք բեմադրվել ու ներկայացվում են Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իտալիայում, Հայաստանում, Լեհաստանում, Կանադայում, այլուր: Սակայն դռևս անծանոթ կամ քիչ ծանոթ անուն է Հայաստանում։ Էմանուել Դելլե Պիանեի «Պիեսներ» ժողովածուն ընդգրկում է երեք գործ՝ «Ադաջիո» (թարգմ. Թեոֆանա Վարդանյան), «Հրեշուհին» (թարգմ. Գրիգոր Ջանիկյան), «Տրտում սերեր կամ արագոտնության դասեր» (թարգմ.՝ Գրիգոր Ջանիկյան) թատերախաղերը, իսկ գրողի ստեղծագործական գործնուեությանն է նվիրված Անի Ջանիկյանի հեղինական ներածականը։ Իրարից բավականին տարբերվող գործերը ընթերցվում են միևնույն կլանվածությամբ։ Դրանք լարված են պահում ընթերցողի հետաքրքրությունը, գրավում, հուզում, պարբերաբար անակնկալի բերում։ Հեղնակին բնորոշ է պարզ և ավելորդ պաճուճանքից զերծ լեզուն, ինչը օգնում է, որ ընթերցողը կենտրոնան շոշափվող հարցերի վրա, զգա ամենակարևորը, չնկատի որ դա ստեղծագործություն է, այլ ոչ թե իրականություն։ Իսկ շոշափվող հարցերը մեկի դեպքում («Ադաջիո») հանդիպումը կամ հարաբերությունն է մարդու համար անխուսափելի եղող, բայց և մշտապես իրենց հեռացվվող մահվան թեմայի հետ, մյուս դեպքում («Հրեշուհին») այն չսպիացող վերքերի մասին է, որոնք հասցված լինելով ամենամերձավորից դեռվես մանուկ հասակում ուղեկցելու են մարդուն ողջ կյանքում, ցավ են պատճառելու ու ճակատագրորեն խանգարելու մշտապես։ Իսկ երրորդի դեպքում («Տրտում սերեր») ամենատարբեր դրսևորումներով քննարկվում սիրո թեման, սերեր՝ արագընթաց ու բազմազան, ինչպեիսին որ յուրաքանչյուր համար ուղեկցող ընտրված կոմպազիտոր Չեռնիի նույնանուն դաշնամուրային էտյուդներն են։ Պետք է ընդգծել գրողի գրչի մի կարևոր արժանիքը ևս՝ նրա հրաշալի հումորը, սուր, անակնկալ, երբեմն՝ սարկազտիկ, ինչը օգնում է, որ ամենադժվար հարցերին անգամ   ժպիտով վերաբերվես։ Բովանդակությամբ և արտաքին նկարագրով ներդաշնակ հրատարակության իրականություն է դարձել մի խումբ մարդկանց և կազմակերպությունների տևական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ։ Այս օրերին Էմանուել դելլե Պիանեն Հայաստանում է և ապրիլի  ինին  ներկա կլինի «Պիեսներ» գրքի շնորհանդեսին։ Էմանուել Դելլե Պիանեի «Պիեսներ» գիրքը կարել է ձեռք բերել Երևանի գրախանութներում և հետևյել հղումի ներքո  http://booksfromarmenia.com/item.php?item_id=1471

Նոր Եկեղեցի Երևանում

Armenian

 

Այսօր Երևանում առաջին պատարագը տրվեց նորակառույց Եկեղեցում, որը գտնվում է Արաբկիր թաղամասում։ Այս գեղեցիկ եկեղեցու անունն է Սուրբ Խաչ։ Շնորհավոր բոլոր նրանց, ովքեր ուրախանում են սրանով։

 

Ուրիշ տեսք հարավ-արևմուտքից.

Եվ հյուսիս-արևելքից.

Անդրադարձներ Հայաստանի եւ Քրիստոնյա Արեւելքի մասին. Ուսումնասիրություններ ի պատիվ Վրեժ Ներսիսյանի

 

Գրադարանավար գիտնականների մեջ, գիտնական գրադարանավարների մեջ

Այս հատորը նվիրված է Ներսես ավագ քահանա Ներսիսյանին (Վրեժ Ներսիսյան), ով միջազգային հեղինակություն է քրիստոնյա Միջին Արևելքի հարցերում և Բրիտանական գրադարանի քրիստոնյա Արևելքի բաժնի նախկին ղեկավար ավելի քան երեսուն տարի։ Նա Հայոց Եկեղեցու ավագ քահանա է Լոնդոնում, և շատերի գործընկերը, ղեկավարը կամ ընկերը։ Նրա աշխատուղին որպես գիտնական, հոգևորական և ընտանիքի հայր անցնում է Հնդկաստանով, միջին արևելքով և Անգլիայով։ 

Որպես համակարգող աշխատած իր երկար տարիների ընթացքում նա անխոնջ, ջանասեր աշխատանքի շնորհիվ ոչ միայն հաջողել է շեշտված նոր լիցք հաղորդել Քրիստոնյա Արևելքի մշակույթների ուսումնասիրման մեջ, այլ նաև իր բաժինը դարձրել է միջազգային ուսումնասիրողների կիզակետը։ Նա համակարգել է շատ մեծ հաջողություն վայելած ցուցահանդեսներ Բրիտանական Գրադարանում, ներառյալ եզակի «Քրիստոնյա Արևելքը» (1978), և «Գանձեր Տապանից» (2001)։ Սկզբից ևեթ, երբ նա սկսեց աշխատել Բրիտանական Գրադարանում 1975-ին սկզբում որպես հայկական ձեռագրերի համակարգող, իսկ քիչ անց նաև որպես Քրիստոնյա Միջին Արևելքի բաժնի համակարգող, նրա նպատակն էր «հավաքածուների գանձերը տեսնել ցուցադրված միջազգային ցուցահանդեսներում»։

«Ես ապահովեցի, որ ցանկացած ցուցահանդես նշի գրադարանի հավաքածուները և նշեցի, որ այն ցուցադրվի։ Ես արագացրեցի, ընտրեցի, գրեցի մակագրություններ, ուղարկեցի նյութերը և վերադարձրեցի դրանք։  Այլևս տարբեր հիմնարկներ չեն կարող վկայակոչել իրենց անգիտությունը։ Իմ ամենամեծ ներդրումը Քրիստոնյա արևելքի հավաքածուները աշխարհին ներկայացնելն էր» (Վրեժ Ներսիսյան)։

Այս հատորը նրա 70-ամյակին նվիրված հարգանքի տուրք է և իր եզակի աշխատուղու հիշատակում։ Այս աշխատանքի պատրաստման ընթացքում շատ շուտով պարզ դարձավ, որ հարցազրույցը օգտակար գործիք կլիներ, որպեսզի մենք ծանոթանանք Վրեժ Ներսիսյանի մտածողությանը և կենսագրությանը և լսենք իր կարծիքները այն մասին, թե ինչ հիմնախնդիրներ ունի գիտական աշխարհը Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության հարցում, ինչպես նաև այսօրվա Հայաստանի հիմնախնդիրների մասին։ Նրա ձայնը հնչեղ կերպով լսվում է հարցազրույցի էջերում։

Գրքի հեղինակների թվում են այս ասպարեզի հայտնի գիտնականներ. Եվա Բալիսկա-Վիտակովսկա, Ռոբերտ Ֆենիքս, Սեբաստիան Բրոք, Ռոբերտ Թոմսոն , Ազատ Բոզոյան, Ռայմոնդ Գևորգյան և ուրիշներ, ովքեր ներկայացնում են իրենց նոր գիտական պրպտումները հատուկ Վրեժ Ներսիսյանի պատվին։ Հեղինակների անունները և հոդվածները կարելի է տեսնել այստեղ. http://booksfromarmenia/blog/sites/default/files/toc.pdf։

Գիրքը կարելի է ձեռք բերել մեր կայքից հետևյալ հասցեով. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1422&cur=USD.

 

 

 

 

 

Ներսես Լամբրոնացի «Տասներկու մարգարեների մեկնությունը»

Հնատիպ գրքերի սիրահարները, Հայերենի և Հայ աստվածաբանության մասնագետները հրաշալի հնարավորություն ունեն ձեռք բերելու 12-րդ դարի նշանավոր հայ աստվածաբանի գիրքը, որը հրատարակվել է 1826 թ. Կոստանդնուպոլսում։ Հեղինակը, Ներսես Լամբրոնացին (1153-1198 թթ.) Հայոց Եկեղեցու նշանավոր գործիչ է, ով ապրել է Կիլիկյան Հայաստանում և խաղացել զգալի դեր եկեղեցական կյանքում։ Նա Լատին և Հայ, ինչպես նաև Հույն Ուղղափառ և Հայ եկեղեցիների միաբանության առաջամարտիկներից էր։ Բացի Աստվածաշնչի տեքստի մեկնաբանության, որը համաձայն է Հայոց Եկեղեցու մոտեցմանը, Լամբրոնացու գործը հետաքրքիր է նաև եկեղեցիների միության իր մոտեցումների տեսակետից։ Լամբրոնացին եկեղեցիների միությունը սերտորեն կապում է Խաղաղության հետ, ինչը Քրիսոսի պատգամն էր։

 

Այս հրատարակությունը ունի նաև նախաբան Լամբրոնացու, իր ժամանակի և ժառանգության մասին, որը գրել է Ադամ քահանա Մակարյանը։

 

Լամբրոնացու այս կարևոր գրքի հարատարակությունը նախաձեռնել և իրագործել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը՝ նպատակ ունենալով նպաստել Աստվածաշնչային տեքստերի հետազոտությունը, օգտվելու մեր միջնադարյան հայրերի աստվածաշնչային ընկալումներից։ Այս նմանատիպ հրատարակությունը կազմակերպելու մեկ ուրիշ կարևոր նպատակն գրասերներին, մասնագետներին և գրադարաններին մատչելի դարձնել 19-րդ դարի այս հազվագյուտ գիրքը։

Գիրքը կարելի է ձեռք բերել, այցելելով http://booksfromarmenia.com/item.php?item_id=1283&cur=USD

 

 

Վերապրածներ (Ֆոտոալբոմ) 2005-2015

Նազիկ Արմենակյանի վավերագրական-լուսանկարչական նախագիծը
Մեկ տասնամյակի ընթացքում ստեղծված «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ Նախագիծն ընդգծում է լուսանկարչության կարևորությունը՝ 1915-ը ընկալելու և անհատական ինքնության վրա դրա հետևանքները ըմբռնելու գործում:

Նախագիծն ամփոփում է «Վերապրածներ» ֆոտոգիրքը, որը տպագրվել է 2015-ին։

Այն կազմված է 40-ից ավելի սև-սպիտակ և գունավոր լուսանկարներից և շուրջ 35 վկայությունների բացառիկ արձանագրություններից որոնք հրատարակվել են առաջին անգամ։ Գրքի ծավալուն նախաբանը հեղինակել է անվանի ֆրանսիահայ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանեանը որտեղ մեկնաբանվում են վերապրածների փորձառությունը ներկայացնելու, ըմբռնելու խնդիրները։ Գրքի խմբագիր, արվեստաբան Վիգեն Գալստյանը իր տեքստում դիտարկում է Արմենակյանի լուսանկարների նշանակությունը որպես աղետի հետևանքների և ներկայի միջև հարաբերակցություն ստեղծող տարածք։ Իր ձևավորման և հայեցակարգային լուծումների շնորհիվ, «Վերապրածները» լոկ պատկերների ու վկայագրությունների զետեղում չէ այլ պատումի ուրույն ձև և արվեստի ինքնուրույն առարկա։ Այն ընդլայնում է լուսանկարի տեսողական շրջանակները, դառնալով աղետալի անցյալի վերլուծության, բացահայտման և հարաբերակցման միջոց։  

 

Գիրքը կարելի է ձեռք բերել, այցելելով  http://booksfromarmenia.com/item.php?item_id=1290&cur=USD

 

Քրիստափոր Կուշնարյան «Հայ մոնոդիկ երաժշտության պատմությունն ու տեսությունը» (անգլերեն)

Այս գիրքը երկար ժամանակ եղել է մոնոդիկ երաժշտության հիմնական դասագիրքը սովետական երաժշտական բուհերում։ Կուշնարյանը վերլուծում է ավելի քան 300 ժողովրդական և եկեղեցական երգերի երաժշտական առանձնահատկությունները

Ժողովրդական երգերի տեքստերը բերված են հայերեն։ Աշխատանքի հետաքրքիր առանձնահատկությունն նրա դասական մոտեցումն է։ Երաժշտության զարգացումը խստորեն կապվում է արվեստի այլ ճյուղերի զարգացման հետ, ինչպիսիք են գրականությունը, ճարտարապետությունը և այլն։

 

 

Գիրքը կարելի է ձեռք բերել այցյլելով  http://booksfromarmenia.com/item.php?item_id=1287&cur=USD

կամ http://www.amazon.com/Armenian-Monodic-Music-history-theory/dp/9939850212/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1462541663&sr=8-1&keywords=kushnaryan

Խոսրովիկ Թարգմանիչ, «Դավանական Երկեր» (ռուսերեն)

Ankyunacar Publishing, 2016 April

Խոսրովիկ Թարգմանիչը (7-8-րդ դդ.) իր ժամանակի քրիստոնյա մեծագույն դավանաբաններից և Հայ Եկեղեցու մեծագույն աստվածաբաններից մեկն է։ 

Գրքի մեջ ամփոփված են հեղինակի հինգ նամակները տարբեր անձանց, որտեղ դրված և լուծված են գործնականում բոլոր քրիստոսաբանական հարցերը. Քրիստոսի մեկ թե՞ երկու բնություն, արդյո՞ք Քրիստոս մարդկային անձ է, չարչարելի՞ է արդյոք Քրիստոսի մարմինը, մահկանացու՞ է արդյոք Քրիստոսի մարմինը, ապականացու՞ է արդյոք Քրիստոսի մարմինը և այլն։ Եվ որ ավելի մեծացնում է գրքի արժեքը, հայրաբանական աստվածաբանական տերմինների հստակ և միարժեք համապատասխանեցումն է փիլիսոփայական տերմինների հետ, հարցեր, որոնք մինչև այժմ վեճերի առարկա են մասնագետների և աստվածաբանությամբ հետաքրքրվողների համար։

Գրքի այս հատկությունները այն եզակի են դարձնում ոչ միայն իր ժամանակի քրիստոսաբանական գրականության շրջանում, այլև նույնիսկ մեր ժամանակների համար, և ոչ միայն Հայ Եկեղեցու համար, այլև բոլոր քրիստոնեական եկեղեցիների համար։

Գիրքը մինչև այժմ հայտնի չէր նրանց համար, ովքեր չէին կարող կարդալ այն գրաբարով։ Սա գրքի առաջին թարգմանությունն է հայերենից բացի այլ լեզվի։

Նախատեսված է ռուսերենով կարդացող մեր հայրենակիցների, ինչպես նաև բոլոր այն ռուսալեզու ընթերցողների համար, ովքեր ցանկանում են Հայ Եկեղեցու մասին ունենալ խորը գիտելիքներ ոչ թե կողմնակի աղբյուրներից, այլ ուղղակի սկզբնաղբյուրներից։ 

Գիրքը կարելի է ձեռք բերել հետևյալ հղմանը հետևելով. BooksFromArmenia.com

Անի. հազարամյա մայրաքաղաք Հայոց

ԱՆԻ. ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀԱՅՈՑ խորագիրը կրող ալբոմ-կատալոգի մեջ զետեղված են Անիի ճարտարապետությունը ներկայացնող՝ 120 տարվա վաղեմություն ունեցող լուսապակիներից արված վերատպություններ և Անիի հնագիտական հավաքածուի նմուշներ՝ անձնագրային տվյալներով։ Կատալոգը ներառում է նյութին վերաբերող պատմական ակնարկներ և քննական տեքստեր՝ հայերեն և անգլերեն լեզուներով։

885 թ. Հայաստանում վերականգնվեց անկախ պետականությունը և Աշոտ Ա Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր։  961 թ. Անին հռչակվեց մայրաքաղաք։ Աշոտ Գ և Սմբատ Բ Բագրատունիները ծավալուն աշխատանքներ տարան Անի քաղաքի պաշտպանական համակարգի ամրապնդման և նոր պարսպապատերի կառուցման համար։

Անին կառուցապատված էր քաղաքային ճարտարապետության սկզբունքներով։ Ավագ դռներից մինչև միջնաբերդ ձգվում էր գլխավոր փողոցը, որի հետ հատվող երկրորդական փողոցները կենտրոնը կապում էին բնակելի թաղերի հետ։ 

11-րդ դարում Անին Արևելքի և Արևմուտքի բազմաթիվ երկրների հետ առևտրա-տնտեսական ու մշակութային կապեր ունեցող քաղաք էր, ուներ շուրջ 100 հազար բնակիչ։ 

1236 մոնղոլները գրավեցին և ավերեցին Անին։ Քաղաքի բնակիչների մեծ մասը հոծ խմբերով գաղթեց օտար երկրներ՝ Ղրիմ, Գալիցիա, Լեհաստան, Հարավային Ռուսաստան և այլուր։ Անին որպես քաղաք պահպանեց իր գոյությունը մինչև 14-րդ դարը։

Այս հետաքրքիր գիրքը կարելի է ձեռք բերել հետևյալ հղման միջոցով. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1231

Pages

Subscribe to BooksFromArmenia Blog RSS