Էմանուել Դելլե Պիանե «Պիեսներ»
Թարգմանական գրականությամբ հետաքրքրված հայ ընթերցասերներին և թատերասերներին սպասվում է հաճելի ժամանց։ «Անկյունաքար» հրակտարակչությունը նախաձեռնել է և հայերեն լեզվով առաջին անգամ լույս ընծայել ժամանակակից ֆրանսագիր դրամատուրգ Էմանուել Դելլե Պիանեի «Պիեսնե» ժողովածուն։ Այս հեղինակը շվեյցարական և իտալական ծագումով ֆրանսիացի թատերագիր է, մասնագիտական կրթությունը ստացել է Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում, դասավանդել է Փարիզի Սորբոն-4 համալսարանում: Մի քանի տասնյակ թատերախաղերի հեղինակ է, որոնք բեմադրվել ու ներկայացվում են Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իտալիայում, Հայաստանում, Լեհաստանում, Կանադայում, այլուր: Սակայն դռևս անծանոթ կամ քիչ ծանոթ անուն է Հայաստանում։ Էմանուել Դելլե Պիանեի «Պիեսներ» ժողովածուն ընդգրկում է երեք գործ՝ «Ադաջիո» (թարգմ. Թեոֆանա Վարդանյան), «Հրեշուհին» (թարգմ. Գրիգոր Ջանիկյան), «Տրտում սերեր կամ արագոտնության դասեր» (թարգմ.՝ Գրիգոր Ջանիկյան) թատերախաղերը, իսկ գրողի ստեղծագործական գործնուեությանն է նվիրված Անի Ջանիկյանի հեղինական ներածականը։ Իրարից բավականին տարբերվող գործերը ընթերցվում են միևնույն կլանվածությամբ։ Դրանք լարված են պահում ընթերցողի հետաքրքրությունը, գրավում, հուզում, պարբերաբար անակնկալի բերում։ Հեղնակին բնորոշ է պարզ և ավելորդ պաճուճանքից զերծ լեզուն, ինչը օգնում է, որ ընթերցողը կենտրոնան շոշափվող հարցերի վրա, զգա ամենակարևորը, չնկատի որ դա ստեղծագործություն է, այլ ոչ թե իրականություն։ Իսկ շոշափվող հարցերը մեկի դեպքում («Ադաջիո») հանդիպումը կամ հարաբերությունն է մարդու համար անխուսափելի եղող, բայց և մշտապես իրենց հեռացվվող մահվան թեմայի հետ, մյուս դեպքում («Հրեշուհին») այն չսպիացող վերքերի մասին է, որոնք հասցված լինելով ամենամերձավորից դեռվես մանուկ հասակում ուղեկցելու են մարդուն ողջ կյանքում, ցավ են պատճառելու ու ճակատագրորեն խանգարելու մշտապես։ Իսկ երրորդի դեպքում («Տրտում սերեր») ամենատարբեր դրսևորումներով քննարկվում սիրո թեման, սերեր՝ արագընթաց ու բազմազան, ինչպեիսին որ յուրաքանչյուր համար ուղեկցող ընտրված կոմպազիտոր Չեռնիի նույնանուն դաշնամուրային էտյուդներն են։ Պետք է ընդգծել գրողի գրչի մի կարևոր արժանիքը ևս՝ նրա հրաշալի հումորը, սուր, անակնկալ, երբեմն՝ սարկազտիկ, ինչը օգնում է, որ ամենադժվար հարցերին անգամ ժպիտով վերաբերվես։ Բովանդակությամբ և արտաքին նկարագրով ներդաշնակ հրատարակության իրականություն է դարձել մի խումբ մարդկանց և կազմակերպությունների տևական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ։ Այս օրերին Էմանուել դելլե Պիանեն Հայաստանում է և ապրիլի ինին ներկա կլինի «Պիեսներ» գրքի շնորհանդեսին։ Էմանուել Դելլե Պիանեի «Պիեսներ» գիրքը կարել է ձեռք բերել Երևանի գրախանութներում և հետևյել հղումի ներքո http://booksfromarmenia.com/item.php?item_id=1471
- admin's blog
- Log in or register to post comments