Անի. հազարամյա մայրաքաղաք Հայոց
ԱՆԻ. ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀԱՅՈՑ խորագիրը կրող ալբոմ-կատալոգի մեջ զետեղված են Անիի ճարտարապետությունը ներկայացնող՝ 120 տարվա վաղեմություն ունեցող լուսապակիներից արված վերատպություններ և Անիի հնագիտական հավաքածուի նմուշներ՝ անձնագրային տվյալներով։ Կատալոգը ներառում է նյութին վերաբերող պատմական ակնարկներ և քննական տեքստեր՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
885 թ. Հայաստանում վերականգնվեց անկախ պետականությունը և Աշոտ Ա Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր։ 961 թ. Անին հռչակվեց մայրաքաղաք։ Աշոտ Գ և Սմբատ Բ Բագրատունիները ծավալուն աշխատանքներ տարան Անի քաղաքի պաշտպանական համակարգի ամրապնդման և նոր պարսպապատերի կառուցման համար։
Անին կառուցապատված էր քաղաքային ճարտարապետության սկզբունքներով։ Ավագ դռներից մինչև միջնաբերդ ձգվում էր գլխավոր փողոցը, որի հետ հատվող երկրորդական փողոցները կենտրոնը կապում էին բնակելի թաղերի հետ։
11-րդ դարում Անին Արևելքի և Արևմուտքի բազմաթիվ երկրների հետ առևտրա-տնտեսական ու մշակութային կապեր ունեցող քաղաք էր, ուներ շուրջ 100 հազար բնակիչ։
1236 մոնղոլները գրավեցին և ավերեցին Անին։ Քաղաքի բնակիչների մեծ մասը հոծ խմբերով գաղթեց օտար երկրներ՝ Ղրիմ, Գալիցիա, Լեհաստան, Հարավային Ռուսաստան և այլուր։ Անին որպես քաղաք պահպանեց իր գոյությունը մինչև 14-րդ դարը։
Այս հետաքրքիր գիրքը կարելի է ձեռք բերել հետևյալ հղման միջոցով. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1231
- admin's blog
- Log in or register to post comments