Warning message

The subscription service is currently unavailable. Please try again later.

Թենի Վարդանյան, Հայաստանի ժամանակակից արվեստի փայլուն ներկայացուցիչ

Այս կատալոգը ՀՀ վաստակավոր նկարչուհի Թենի Վարդանյանի ընտրված գործերի ներկայացումն է, յուղաներկ և ջրաներկ։ Գրքում կա նաև երկու հոդված նկարչուհու մասին։

http://booksfromarmenia.com/item.php?item_id=1068

Սիմվոլների ոչ տրանսցենդենտ բնույթի շնորհիվ Թենիի գործերը զրկվում են զուտ սիմվոլիստական «վերին ռեալությունը բացահայտելու» հավանականությունից։ Դրանք ավելի շուտ արձագանքում են հոգեբանության մութ նկուղներից եկող տարօրինակ և անհասկանալի շշուկները։ Հրանք զրտված են հանդիսավորությունից և վեացված չեն, ու դրանով իսկ ճշմարտանման են ու իրական։ Շշուկներն ու փսփսոցները երկնքում տեղ չունեն։ Թերևս երկնային հանգստությունից դեպի անհատի հոգեբանական ապրումները կատարվող այս շրջադարձի շնորհիվ է, որ Թենիի սիմվոլները ստանում են սյուրռեալիստական նրբերանգ ևս։ Ահա թե ինչու Թենիի նկարները կարելի է որակավորել իբրև սյուրռեալիստական սիմվոլիզմ։

Դրանք ստեղծագործություններ են, որոնք ծնվում են անգիտակցականի ամբողջականության խորքերից ու, միևնույն ժամանակ, այդ ամբողջականության աներեր միանշանակությունից անհանգստացած ինքնատիրապետման ջանքերից, որն ամեն գնով ցանկանում է մեզ փրկել տարրալուծվելու և բաժան բաժան լինելու վտանգից։