Warning message

The subscription service is currently unavailable. Please try again later.

թուրքական

Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում

Գիրքը լուսաբանում   է արևմտահայերի կատարած ներդրումը Օսմանյան կայսրության  կյանքի տարբեր ոլորտներում. դիվանագիտական, պալատական, վարչական, դատական կյանքում; բանակում, բանկային եւ ապահովագրական համակարգերի, գիտության, ճարտարապետության, քաղաքաշինության, առեւտրի, կերպարվեստի, բժշկության, տնտեսության, մշակույթի, արհեստների, երաժշտություն եւ սպորտի բնագավառներում։ Առանձին հետազոտության նյութ են դարձել ամիրաների դասի գործունեությունն և կարևորությունը, հայ  մտավորականության զգալի  ներդրումը՝ որպես եվրոպական գաղափարները Օսմանյան կայսրություն բերողների։ Տպագրությունը  եւ հրատարակչական գործը,  հայատառ թուրքական գրականությունն ունեցել են ուղղակի ազդեցություն նոր թուրքական գրականության, նրա լուսավորիչների,  թուրքերեն գրական  լեզվի,  թատրոնի, դրամատուրգիայի եւ լրագրության կայացման եւ զարգացման վրա։

Մենագրությունը նվիրվում  է Թուրքիայում Հայոց պատրիարքարանի հիմնադրման 550-ամյակին (1461-2011),  հաստատություն, որի հսկայական դերն արեւմտահայության պատմության համար դժվար է գերագնահատել, ինչպես նաև անհնար է պատկերացնել արեւմտահայերի ճակատագիրն  առանց Թուրքիայի Հայոց պատրիարքարանի:

Գիրքը կարելի է ձեռք բերել թուրքերեն, հայերեն և ռուսերեն տարբերակներով։

Գիրքը նախատեսված է լայն շրջանակի փորձագետների եւ շահագրգիռ ընթերցողների համար.

Subscribe to RSS - թուրքական