Նորա Ն. Ներսեսյան - Որբաքաղաքը

Գիրքը ներկայացնում է Ալեքսանդրապոլի նախկին ցարական ռազմական զորանոցներում տեղակայված ամերիկյան որբանոցների 1919-1931 թթ. պատմությունը։ Բացառիկ այս աշխատությունը հիմնված է տեղական և միջազգային, անտիպ և տպագիր նյութերի վրա։ 
Գիրքը ոչ միայն քննարկում է տասնյակ հազարավոր որբերի պատմությունները, ցնցելով իր հուզական մեծ ալիքով, այլև լույս է սփռում այդ շրջանի պատմական և քաղաքական այն անցքերի վրա, որոնց բովում դաստիարակվում և կրթվում էին որբամանուկները։ «Որբաքաղաքը», որ գտնվում էր ամերիկյան Մերձավորարևելյան նպաստ (ՄԱՆ) կազմակերպության հոգածության ներքո, տրամադրում է մի յուրահատուկ դիտակետ հասկանալու այդ շրջանի Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների քաղաքականությունների բարդ նրբերանգները՝ լծորդված տարածաշրջանում ամերիկյան և թուրքական շահախնդրությունների հետ։ ​

Գիրքը կարելի է ձեռք բերել առցանց՝ հետևելով հետևյալ հղմանը. http://booksfromarmenia.com/item.php?item_id=1498