Աշոտ Հովհաննիսյան - Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը
Գիրքը պատմաբան և քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝1913 թ. Մյունխենում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունն է՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով։
Գիրքը համալրված է Հովհաննիսյանի աշխատանքային նոթերով, ինչպես նաև ծավալուն ծանոթագրություններով, որոնք թույլ են տալիս տեսնել ավարտաճառի զարգացումն ընդհուպ մինչև նրա երկհատոր ուսումնասիրությունը՝ «ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ»։
Գրքում հրատարակված են նաև Հովհաննիսյանի գերմանացի պրոֆեսորների կարծիքներն իրենց ուսանողի ավարտաճառի մասին, ինչպե նաև ավելի ուշ՝ 1955 թ. նույն թեմայով Երևանում պաշտպանած իր դոկտորական ատենախոսության առիթով ասված ճառը։
Գիրքն ամփոփում է Հովհաննիսյանի կյանքի ու գործի մասին Վարդան Ազատյանի ուսումնասիրությունը։
«Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի» «ՆԵՐՔԻՆ ԳՐՈՑ» մատենաշարը ներկայացնում է 19-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ ընկած ժամանակամիջոցում գլխավորապես եվրոպական համալսարաններն ավարտած հայ ուսանողների այն ավարտաճառերը, որոնք վերաբերում են հումանիտար և հասարակական գիտություններին։ Այդ ավարտաճառերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը ոչ այնքան նպատակ ունեն փաստական նորույթ մտցնել համապատասխան գիտակարգի մեջ, որքան վերաբացահայտել հայ մտավորական պատմության այն դրվագները, որոնք կայացել են այլության մեջ։
Գիրքը կարելի է ձեռք բերել առցանց՝ հետևելով հետևյալ հղմանը՝ http://booksfromarmenia.com/item.php?item_id=1497
- admin's blog
- Log in or register to post comments